Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ



Սիրահարների այգին յուրահատուկ տոնական տեսք ուներ ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, որովհետեւ ծաղիկների, փուչիկների ու գույնզգույն թիթեռների նման ցատկոտող փոքրիկների համայնապատկերը լրացնում էին զինվորական համազգեստով կանայք, որոնց Սիրահարների այգի էր հրավիրել պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչությունը՝ միասին տոնելու Մայրության եւ գեղեցկության տոնը: Անհասցե հրավեր էին ստացել բոլոր կանայք. այգու դռները բաց էին բոլորի առաջ, եւ զինվորական համազգեստով երիտասարդ տղաները բոլորին էին դիմավորում ծաղկեփնջերով: Այգում հնչող մեղեդին բոլորին էր հրավիրում ունկնդրելու հայ տոնական համերգը:

Միջոցառման ավարտին լրագրողի հարցերին պատասխանող զինվորական կանանցից մեկը, շնորհավորելով բոլորին տոնի առթիվ, ասաց.

-Միշտ գեղեցկությունը նույնացվում է քնքշության ու մեղմության հետ, բայց զինվորական կանայք մարմնավորում են ուժի գեղեցկությունը:

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Հոգևոր-մշակութային


12/04/2017