ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՆԵԼ Է ԱՆ-70 ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՌԴ պաշտպանության նախարարությունը գնել է Կիևի «Ավիանտ» գործարանում կառուցվող առաջին ԱՆ-70 ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Այս ինքնաթիռները կառուցվում են Ռուսաստանի և Ուկրաինայի համաֆինանսավորմամբ: ՌԴ զինված ուժերի սպառազինման 2011-2020 թթ. պետական ծրագրի համաձայն` Ռուսաստանը պետք է գնի 60 ԱՆ-70:
ԱՆ-70-ը մինչև 780 կմ/ժ արագություն կարող է հավաքել, թռչել 7,8 հազար կմ հեռավորության վրա: Ռազմատրանսպորտային ինքնաթիռով հնարավոր է տեղափոխել մինչև 300 դեսանտայիններ կամ 47 տոննա բեռ: Այն կարող է օգտագործել 600-800 մետր երկարությամբ թռիչքավայրէջքային գոտիներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական