Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՅԱՆ



Պատմում է Սամվել Ներսիսյանը

-Ես իմ օջախից դուրս եկողը չեմ, էստեղ ծնվել եմ, էստեղ էլ կմեռնեմ,- ասել էր Երեւանում բնակվող որդիներին, աղջիկներին, որոնք քանիցս համոզում էին նրան տեղափոխվել իրենց մոտ։

-Տատի անունը չէինք էլ իմանում՝ Այա էինք ասում։ Արդեն տիրապետում էր զենքին ու տղաներին հավասար կռիվ էր մղում գյուղ ներխուժել փորձող թշնամու դեմ։

Դարձել էր գյուղը պահող տղաների սիրելին։

Այդ օրվա լուսադեմի կռիվը երբեւէ եղածների մեջ ամենակատաղին էր։ Հակառակորդի զինվորները տասն անգամ ավելին էին։ Գիտակցելով հետագա դիմադրության անհնարինությունը, որոշեցինք նահանջել։ Երբ այդ մասին հայտնեցինք Այային, նա իրեն հատուկ բարությամբ ասաց. «Այան ձեզ մատաղ, տյուք քյացեք, ես կմնամ»։

Նայեցինք իրար երեսի, հետո անխոս ամեն մեկս իր տեղը գրավեց ու շարունակեց մարտը։ Մայրամուտին մարտը դադարեց։ Զգալի կորուստ տալով, երբ հակառակորդը նահանջեց, Այան դիմեց մեզ. «Այան ձեզ մատաղ, այ հիմա տյուք կացեք, ես քյնամ տուն, տոպրակումը պատառ ալյուր կա, թխեմ հաց պիրեմ»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Հոգևոր-մշակութային


27/07/2011