Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԱՆՈՑ ՆԱՆԸ



Երբ ռուս զինվորներն ու ադրբեջանցի օմօնականները գյուղ էին մտնում անձնագրային ստուգումների, միեւնույն ժամանակ հավաքում էին որսորդական հրացաններն ու զենքի հատուկենտ տեսակները, այդ օրերին գյուղի տներից մեկի առջեւի քարին ժամերով անշարժ նստում ու նրանց էր ակնդետ հետեւում նահապետական հագ ու կապով՝ երկար, ծալ-ծալ շորերով նանը։ Երբ ստուգումներն ավարտվում, ու օմօնականները հեռանում էին գյուղից՝ ջահելները վազում էին դեպի նանը, որը դեռ անշարժ հենված ձեռնափայտին, «արեւկող» էր անում։ Գույնզգույն, երկար տարազի փեշերը բարձրացնելով՝ ջահելները նորից հավաքում էին որսորդական հրացաններն ու գիշերները բարձրանում գյուղի մերձակա լեռները։

-Ա՛յ տատ, զինանոցը շատ է տաք, զգույշ, հանկարծ պայթյուն-բան չլինի,- տատի հոգու հետ էին խաղում ջահելները։

-Նանը ձեզ մատաղ, տյուք մենակ կռվեք, թյուրքի դեմը առեք, զենքի պահեստից ապահով եղեք, թե կարաք տանկ, բետեռ էլ պիրեք, ապահով կպահեմ, կթաքցնեմ,- ծիծաղելով պատասխանում էր նանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Հոգևոր-մշակութային


27/07/2011