ՌԻՆԳԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԵԳԵՆԴԸ
♦ Ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում:
♦ ԽՍՀՄ եւ Եվրոպայի եռակի չեմպիոն:
♦ Սիրողական բռնցքամարտում անցկացրել է 267 հանդիպում եւ տոնել 255 հաղթանակ:
♦ Ամառային Օլիմպիական խաղերի` Մելբուռն 1956թ., առաջին եւ առայժմ միակ հայազգի չեմպիոնն է:
♦ Սպորտի վաստակավոր վարպետ:
♦ Միջազգային կարգի մրցավար:
♦ Մեծ հայրենասերն ու լեգենդար բռնցքամարտիկը մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելեսում` 81 տարեկան հասակում:
«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ՝ մտածել: Այն մտքի և ուժի միասնություն է»:
♦♦♦
«Իմ կարիերայի ընթացքում ես ոչ մի անգամ նոգդաունի չեմ ենթարկվել: Նայե՛ք դեմքիս, ոչ մի սպի չկա, իսկ ձեռքերս վնասված են, որովհետև ես եմ ուրիշներին ծեծել»:
♦♦♦
«Հոգու խորքում մի՛ կուտակեք բացասականը, սիրե՛ք իրար»:
♦♦♦
«Ինձ համար կարևոր է, որ բռնցքամարտիկը, որքան հնարավոր է, երկար դիմանա ռինգում: Իսկ կայունության հասնում է ոչ միայն նա, ով ուժեղ է և քաջ, ով հիասքանչ տեխնիկա ունի. երկարակեցության գլխավոր պայմանը ռինգում մտածելու ունակությունն է»:
♦♦♦
«Ռինգի երկարակյացը նա է, ով ստանում է ավելի քիչ հարվածներ»:
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
«Աշխարհի լավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է: Մարդիկ գնում են թատրոն բավականություն ստանալու, ես էլ Ենգիբարյանի վարած մարտից եմ հաճույք ստանում: Նա իսկական ընկեր է, միշտ էլ հաճելի է եղել նրա հետ ճանապարհ գնալը, ու երբեք նա քեզ մենակ չի թողնի: Ես շատ շնորհակալ եմ նրանից, որովհետև նրա հիմնադրած բռնցքամարտի դպրոցը ճանապարհ բացեց նաև ինձ համար»:
ՖԵԼԻՔՍ ՇՏԱՄՊ
Չեխ հայտնի մարզիչ
«Ես Ենգիբարյանի պես լավ բռնցքամարտիկ դեռ չէի տեսել: Նա իսկական «ռինգի կախարդ» է: Ենգիբարյանը փարոս է եղել բոլորի համար, և բռնցքամարտիկները միշտ ցանկացել են Ենգիբարյան դառնալ»:
ՊԱՊ ՎԼԱՍՈՎ
Հունգար բռնցքամարտիկ
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն
«Վլադիմիրն ինձ համար հարազատ մարդ է, և ինձ երբեմն թվում է, թե մենք նույն աստղի տակ ենք ծնվել: Մեր յուրաքանչյուր հանդիպումն անցնում է ընկերական և ջերմ մթնոլորտում»:
ԼԵՇԵԿ ԴՐՈԳՈՇ
Լեհ հանրահայտ բռնցքամարտիկ
«Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի հպարտությունն է: Նա տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված և գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, որ հիշեցնում է ՋՈ ԼՈՒԻՍԻՆ, բացառիկ ռեակցիան և հարվածների բազմազանությունը Ենգիբարյանի այցեքարտն են»:
Boxing news
«Նա խորհրդային այն եզակի մարզիկներից է, որի անունն ու փառքը հատել էին ԽՍՀՄ սահմանները: Հենց Ենգիբարյանով է սկսվել տեխնիկական ու գեղեցիկ բռնցքամարտը ԽՍՀՄ-ում»:
«Սովետական սպորտ»
«Ենգիբարյանն ամերիկյան սևամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Նա աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից է»:
L՛Eguipe
Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Մարզաշխարհ