Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՆ



ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԵՐՈՍԻՆԱպրիլի 22-ին Վեդի քաղաքում կայացավ ապրիլյան պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլային հուշամրցաշարի բացման արարողությունը:

Մեկնարկից առաջ Վեդիի քաղաքապետը, Անդրանիկ Զոհրաբյանի ֆուտբոլի մարզիչն ու հայրը հակիրճ ելույթներով ներկայացրին 20 ամյա հերոսին, նշեցին, որ յուրաքանչյուր հայ երիտասարդի համար օրինակ պետք է ծառայի հայրենիքի պաշտպանի սխրանքը: Հատկապես հուզիչ էր Անդրանիկի հոր՝ Ատոմ Զոհրաբյանի խոսքը՝ ուղղված երիտասարդներին՝ «Թող հաղթանակները գրանցելու առիթ լինի ոչ թե պատերազմի, այլ մրցադաշտում: Նաև հույս հայտնեց, որ հուշամրցաշարը կդառնա ավանդական. միգուցե հենց այստեղ են գտնվում հայկական ֆուտբոլի ապագա Խորեն Հովանիսյանները և Հենրիկ Մխիթարյանները:

Հուշամրցաշարի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, նաև հայկական ֆուտբոլի լեգենդար խաղացող Խորեն Հովհաննիսյանը: Նրա հարվածով էլ բացվեց հուշամրցաշարը:

Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 1-ին՝ հերոսի ծննդյան օրը:

5-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ


25/04/2017