ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
19-րդ դարում իտալական ազգային ազատագրական պայքարի ղեկավար Ջուզեպե Գարիբալդիի բանակում բազմաթիվ հայեր են կռվել։
Գարիբալդիի հայ զինակիցներից Ստեփան (Իշտվան) Տյուրյանը ունեցել է գեներալի կոչում։
♦♦♦
1968թ. Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում Ա. Ապպագո Նովելլոյի նախաձեռնությամբ հիմնվեց հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման կենտրոն։
Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության ֆակուլտետի միջնադարյան եւ ժամանակակից արվեստի ինստիտուտում։
♦♦♦
Իտալիայում հայերն աչքի են ընկել նաեւ որպես նավապետներ, նավաշինարարներ։ XVI դ. կեսին հայ բազմաշնորհ վարպետ Անտոն Սուրյանը իր նավաշինարանում պատրաստել է ծովի հատակից խորտակված նավեր բարձրացնելու սարքավորում, որի համար Վենետիկի սենատը նրան պարգեւատրել է։
Սուրյանը 1575թ. համաճարակների ժամանակ հնարել է մի դեղ, որով բուժել է քաղաքացիներին։ Նա նաեւ հզոր թնդանոթներ էր պատրաստում։
Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Պատմության էջերից