Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 25-ին անցկացվեցին ստուգողական պարապմունքներ ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ:

Պարապմունքներն սկսվեցին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի դասախոսությամբ: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր հրամանատար պարտավոր է ամեն օր ինքնակրթությամբ զարգացնել իր մասնագիտական ունակությունները՝ հստակ գիտակցելով զինվորական ծառայության պատասխանատվությունը տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության արագ փոփոխվող պայմաններում:

Զորամասերի հրամանատարները և նրանց տեղակալները ստուգարքներ հանձնեցին ֆիզիկական, մարտավարական, մարտավարամասնագիտական, կրակային պատրաստությունից և ղեկավար փասթաթղթերի իմացությունից: Արդյունքները բավականին բարձր էին և գոհացուցիչ:

Անցկացվեց նաև ցուցադրական հրահանգչամեթոդական պարապմունք ֆիզիկական պատրաստությունից «Սպորտ-մասսայական միջոցառումների անցկացման մեթոդիկան», «Հայկական ազգային խաղեր» թեմայով: Խնդիր դրվեց յուրաքանչյուր կիրակի անցկացվող միջոցառումների ընթացքում մեծ տեղ հատկացնել հայկական ավանդական խաղերին:

Ամփոփելով միջոցառումը՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանը ցուցումներ տվեց հրամանատարական պատրաստության յուրաքանչյուր պարապմունք առավել նպատակային օգտագործելու և անհատական վարպետությունն ամրապնդելու համար:

5-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/04/2017