Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով՝ հույս հայտնելով, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը՝ մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/05/2017