Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 10, 11 ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 10, 11 ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար։

Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։

Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։

Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։

Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։

Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։

Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։

Կրթական գործընթացը տևելու է երկուշաբթիից ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։

Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով pn.monte@mil.am  էլեկտրոնային հասցեին։

(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)

Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին:

Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

♦  Ֆիզիկական պատրաստություն

♦  Հայոց լեզու 

Մաթեմատիկա

Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաև հարցազրույց։

Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղթեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։

 

Հասցե՝ Երևան, Հալաբյան 44

Էլ. հասցե՝ pn.monte@mil.am

Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36, կամ թեժ գիծ՝ 1-28:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/05/2017