25 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՕՐ ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ
ԱՄՆ ռազմածովային ուժերը դուրս են գրել երկու լցանավ, որոնք, գտնվելով ռեզերվում, ավելի քան 25 տարի կանգնած են եղել նավաշինարաններում` ոչ մի օր չծառայելով մարտական ուժերի կազմում:
T-AO-191 Benjamin Isherwood և T-AO-192 Henry Eckford արագընթաց լցանավերը պատվիրվել են 1985թ. և ջրարկվել են համապատասխանաբար 1988 և 1989 թթ.: Նախատեսված են եղել ռազմանավերին վառելիք, սառեցված մթերք, տարբեր բեռներ մատակարարելու համար:
Շինարարության ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրների պատճառով Pennsylvania Shipbuilding նավաշինարանի հետ կնքված պայմանագիրը 1989թ. լուծարվել է: Թերությունները չեն կարողացել վերացնել նաև այլ նավաշինարաններում:
Լցանավերը նույնիսկ փորձել են վերափոխել և դարձնել որպես ռազմամթերք տեղափոխող նավեր, բայց անհաջող: Չի հաջողվել նաև դրանք վաճառել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների:
Վերջին պայմանագրերը խզելու պահին առաջին նավը պատրաստ է եղել 95, երկրորդը` 84 տոկոսով:
300 միլիոն դոլար արժեցած լցանավերը կվերածվեն մետաղի ջարդոնի:
Խորագիր՝ Նորություններ