ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԸ 1,35 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՀՄՄ ԿԳՆԻ
Պենտագոնը պաշտոնապես հաստատել է հեռանկարային GCV հետևակի մարտական մեքենաների 1,35 միլիարդ դոլար արժողությամբ խմբաքանակ սպառազինության վերցնելու ծրագրերը:
Սերիական արտադրության ՀՄՄ-ների մատակարարումը զորքեր կսկսվի պայմանագրերը կնքելուց մոտ 7 տարի անց:
Մասնագետների կարծիքով յուրաքանչյուր մեքենայի շահագործման արժեքը կկազմի ավելի քան 10 միլիոն դոլար: