Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ, ՀԵՇՏ՝ ՄԱՐՏՈՒՄ



Օդակայանում պարապմունքներ են. մարզվում են ռազմաավիացիոն համալսարանի ավիացիոն ֆակուլտետի կուրսանտներն ու գործող օդաչուները: Եռուզեռ է. թռչել պատրաստվող կուրսանտներն ու օդաչուները հանդերձավորվում են, պատրաստում իրենց պարաշյուտները:

Փորձառու հրահանգիչներն ստուգում և վերստուգում են պարաշյուտների ամրակցումները, մեկ անգամ ևս հիշեցնում անվտանգության կանոններն ու վայրէջքի ընթացքում պարտադիր գործողությունների հերթականությունը:

Ուղղաթիռը հռնդյունով օդ է բարձրանում, առաջին շրջանն է կատարում թռիչքադաշտի վերևում: Շուրջ 1 կմ բարձրության վրա բացվում է դուռը, և կուրսանտներն ու օդաչուները, հաղթահարելով բուռն հույզերը, երկու-երկու դուրս են ցատկում ուղղաթիռից:

Օդում հերթով բացվում են սնկի գլուխներ հիշեցնող սպիտակ պարաշյուտները, իսկ րոպեներ անց տղաները բարեհաջող վայրէջք են կատարում դաշտում:

Դժվար է պահպանել սառնասրտությունը առաջին անգամ թռչելիս: Սակայն խիզախելը լիովին փոխհատուցվում է. «հիացմունք», «կյանքը բոլորովին նոր գույներով ես ընկալում», «թռիչքի աներևակայելի զգացում»,- այսպես են նկարագրում իրենց հույզերը ազատ անկման հաճույքը կյանքում գեթ մեկ անգամ զգացածները:

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/05/2017