«ՍԵԼԻԳԵՐԸ» ԿԾԱՌԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ
Կալինինգրադի «Յանտար» նավաշինարանում շուտով կջրարկվի ՌԴ պաշտպանության նախարարության համար կառուցվող «Սելիգեր» նավը: Նախատեսվում է մինչև տարեվերջ այն հանձնել պատվիրատուին:
«Սելիգեր»-ը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը կօգտագործի գիտահետազոտական աշխատանքների, ստորջրյա, նաև մեծ խորությունների վրա հետազոտությունների համար: Նավի երկարությունը 59,7 մետր է, լայնությունը` 10,8 մետր, ջրատարողությունը 1,117 տոննա է: