ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
ԱՄՆ-ում վերջին շաբաթների ընթացքում երկրորդ անգամ Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է անցկացվել: Թռիչքի վեցերորդ րոպեին հրթիռը շեղվել է ծրագրած ուղուց, և այն ոչնչացրել են անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Minuteman III-ը ներկայումս ԱՄՆ զինված ուժերում սպառազինության կանգնած ցամաքային տեղակայման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է: Արդեն մի քանի տարի է` այն արդիականացվում է և պարբերաբար փորձարկվում: