Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակը ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելուն աջակցելն է:
Դասընթացի ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Առաջին փուլն անցկացվելու է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ՊՆ« ԶՈՒ« ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ« կունկնդրեն մասնագիտական դասախոսություններ« կմասնակցեն պաշտպանական ոլորտին առնչվող քննարկումների և գործնական պարապմունքների: Դասընթացի շրջանակում նախատեսվում է նաև եռօրյա այց Արցախի Հանրապետություն:
Դասընթացին կարող են մասնակցել միայն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը (լրացնել դիմում-հայտը https://form.jotform.me/71383382047457): Ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-47-84-74 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ