Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ…



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ...Մայիսի 15-ին մեկնարկեց 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի բազայի վրա 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանի ղեկավարությամբ: Այս անգամ զորավարժությանն ընդգրկված էին ոչ միայն զորամասի վարչակազմը, այլեւ գումարտակների, դիվիզիոնի շտաբների, ստորաբաժանման հրամանատարներ և ապահովման ստորաբաժանումներ, ինչպես նաև ենթակա մյուս առանձին ստորաբաժանումների շտաբները: Թեման զորամասը մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի բերումն էր, հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը, նպաստավոր բնագծի գրավումը, պաշտպանական մարտի վարումը: ՈՒնկնդրելով զորամասի հրամանատարի որոշումը և տալով համապատասխան ցուցումներ` գնդապետ Վ. Քոչարյանը հայտարարեց զորավարժության պատրաստության մասին:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ...«Հակառակորդը» զորավարժությունների քողի տակ իրականացնելով վերախմբավորում, հիմնական հարվածային խմբավորումները դուրս բերելով օպերատիվ նշանակության շրջաններ, նախապատրաստվում է հարձակողական գործողությունների, կատարում է վերախմբավորում և սկսում է հարձակողական գործողությունները. այսպես է սկսվում զորավարժության առաջին փուլը: Համապատասխանաբար «ՄԵՐ» ուժերը՝ ստորաբաժանումները, իրականացնելով պետական սահմանի պահպանություն, ստանալով տեղեկություններ հակառակորդի կողմում ԶՈՒ-ի ակտիվության վերաբերյալ, ուժեղացնում է մարտական հերթապահությունը, և զորամիավորման հրամանատարի որոշմամբ այն բերվում է մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի: Զորամասը բարձրացվում է մարտական տագնապով, իրականացնում է վերախմբավորում: Համաձայն զորավարժության սցենարի` հակառակորդը «մարտի մեջ մտցնելով իր օպերատիվ պահեստային ուժերը` կասեցնում է հարձակումը, սակայն ռեզերվների բացակայության պատճառով փորձում է ամրանալ զբաղեցրած բնագծում»: «ՄԵՐ» ուժերը՝ հանձին N զորամասի հրամանատարի, զորամիավորման հրամանատարից ստանում է մարտական կարգադրություն՝ նպաստավոր բնագծերի զբաղեցման և պաշտպանական մարտի վերաբերյալ, այնուհետև գնահատելով իրադրությունը` կայացնում է որոշում, նշված ժամին զեկուցում զորամիավորման հրամանատարին, որից հետո իրականացվում է տեղազննում, առաջադրում են խնդիրներ: Սահմանված ժամին զորամիավորման հրամանատարը ունկնդրում է գումարտակների հրամանատարների որոշումները, որից հետո կազմակերպվում է փոխհամագործակցությունը:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ...Համաձայն կայացրած որոշման` ստորաբաժանումները զբաղեցնում են նախորոշված շրջանները` պաշտպանական մարտի վարման պատրաստականությամբ եւ դիմակայում են հակառակորդի պահեստային ուժերի հակագրոհներին: Հայտարարվում է մասնակի դադար:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանի և զորավարժության շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանի կողմից վերլուծվեցին արդյունքները, նշվեցին դեռևս առկա բացթողումները, նաև՝ ձեռք բերված գիտելիքները, տարբեր մարտեր վարելու ունակությունները, և տրվեցին անձնակազմն ու տեխնիկան ՄՏՎ անվտանգ վերադարձի վերջնական ցուցումներ:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/05/2017