Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին քաղաքացիների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

Համաձայն 2013 թվականի հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27  N 778 որոշմամբ սահմանված կարգի` 1989թ.-ից մինչև զինադադարի հաստատումը` 1994թ. մայիսի 12-ը, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին 90 օր և ավել մասնակցած, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համակարգերում մինչև 2014թ. գործունեություն իրականացրած գերատեսչական հանձնաժողովների կողմից մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձիք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը մինչև վերը նշված ժամկետը կարող են անձամբ ներկայացնել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, տարածքային զինվորական կոմիսարիատների, Երկրապահ կամավորականների միության կամ այլ վետերանական կազմակերպությունների միջոցով:

Խորագիր՝ Նորություններ


23/05/2017