ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը այցելեցին «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն:
Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը մասնակցեցին «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացան մարզադպրոցի գործունեությանն ու ձեռքբերումներին:
Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին, Վիգեն Սարգսյանը կարևորեց մարզադպրոցի դերը առողջ ապրելակերպով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձևավորման գործում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը քննարկման ընթացքում ներկայացրեց «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները, պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին։