Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



ՆՎԻՐՈՒՄՄեր երիտասարդ սպաներից շատերը ծառայում են սահմանամերձ զորամասերում: Անկախ բոլոր դժվարություններից, նրանք ամուր եւ անտրտունջ կանգնած են սահմանին:

 

Լեյտենանտ Արտեմ Ղազարյանը նրանցից մեկն է:

Արցախյան պատերազմի թոհուբոհն անցած հայրս շատ էր ուզում, որ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրեմ, հենց նրա խորհրդով էլ ընդունվեցի  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

Արտեմի հայրը՝ Կարեն Ղազարյանը, «Արաբո»  կամավորական ջոկատի հիմնադիրներից էր, ջոկատի ռազմական խորհրդի անդամը: Սահմանային  բախումների ժամանակ կռվել էր թեժ կետերում՝ Իջեւան, Նոյեմբերյան, Բուզլուխ, Մանաշիդ, Լաչին

Հայրս քչախոս էր, համարյա չէր պատմում պատերազմից, սակայն, երբ հավաքվում էին մարտական ընկերներով, «էն օրերից» հազար ու մի դրվագներ էին վերհիշում, պատմում էին ու ծիծաղում, պատմում էին ու հուզվումԵս կողքից միշտ կլանված լսում էի այդ պատմություններն ու այդ պատումներով, դրվագներով ինքս իմ մեջ ամբողջացնում հորս կերպարըԱչքիս առաջ պատկերանում  էր, թե ոնց է հայրս 1991թ. հունվարյան ցուրտ ու պաղ օրը ԳետաշենՄարտունաշենի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ  վնասազերծում  թշնամու ըՁՀը, 1991թ. ապրիլին՝ «Օղակ» գործողության ժամանակ,  թշնամու բացարձակ առավելությունն անտեսելով, շարքից հանում հակառակորդի եւս մեկ ըՁՀ՝ ապահովելով բնակչության նահանջը, Էրքեջի ազատագրման ժամանակ, շրջանցելով թշնամուն, անցնում է թիկունք՝ վնասազերծում զինամթերքով լեցուն բեռնատարըՀորս նվիրումն անսահման էր: Ապրիլյան դեպքերի ժամանակ արդեն  ծանր հիվանդ էր, արտերկրում բուժում էր ստանում, բայց ուշք ու միտքն այստեղ էր, երբ զանգում էր, ասում էր՝ գոնե այդտեղ լինեի, կկանգնեի մեր զինվոր տղերքի կողքին ու իմ փորձառությամբ օգտակար կլինեի

Արտեմը լռում էԱրտեմի ընկերը՝ ավագ լեյտենանտ Արծրունի Հարությունյանը, խախտում է լռությունը.

Արտեմը իր հոր նման է: Երբ առաջին անգամ տեսա նրան, մտածեցի՝ ֆիդայու տղան հենց այսպիսին պետք է լինի՝ իր գաղափարներով, մտածելակերպով, նվիրումով: Մարտական  առաջադրանք կատարելիս նրա ներկայությունը մեզ  վստահություն է տալիս, ոգեւորում:  Արժանավոր հոր արժանավոր զավակն է

Հորս ցանկությունը իրագործեցի՝  զինվորական դարձա,-ընդհատված զրույցը շարունակում է Արտեմը,- «Մոնթեից»  հետո  կրթությունս շարունակեցի Ռուսաստանի  ռազմական բուհերից մեկում, մեզ հետ սովորում էին ԱՊՀ երկրներից, Մոնղոլիայից, Աֆրիկայից եկած ուսանողներ: Կապը  նրանց հետ հիմա էլ կա:

ՆՎԻՐՈՒՄՀայրենիք վերադարձար ռազմական գիտելիքների հարուստ պաշարով, ֆիզիկապես ավելի կոփված:

Զորամասում առաջին օրերին մի քիչ լարված էի (երեւի բոլորն էլ այդպիսին են դառնում, երբ հայտնվում են նոր միջավայրում), բայց կողքիս ավագ սպաներն էին՝ իրենց խորհուրդներով, աջակցությամբ: Աստիճանաբար հաղթահարում էի ծառացած ամեն դժվարություն, լիարժեք զինվորական ռիթմի մեջ մտնումՈւ մի օր էլ բացահայտում ես, որ հազար ու մի տեսանելի ու անտեսանելի թելերով կապված ես ծառայությանդ: Սիրում եմ գործս

Պատվաբեր, բայց դժվարություններով լիուլի է ընտրածդ մասնագիտությունը,- փորձում եմ թվարկել զինվորական կյանքի հնարավոր դժվարությունները:  Հակառակորդն այսքան մոտ, համարյա քթի տակ՝ 500-600 մետրի վրա…, կանոնակարգված ռեժիմ, եղանակը միշտ չէ, որ բարեհաճ է՝ ցեխ, քամի, ցուրտ, ամռանը՝ կիզիչ արեւ  Մայրաքաղաքում քո հասակակիցները սրճարաններում տաք սուրճ են վայելում, տաքտաք էլ զրուցում, երբեւէ  չե՞ս մտածել այնտեղ լինելու մասին:

Մտածել եմ՝  եւ ոչ թե ես ինչու այնտեղ չեմ, այլ՝ ինչու նրանք այստեղ չեն: Ով ուժ ունի կռվելու, ով կարող է հարված տալ թշնամուն, կարծում եմ՝ այս պահին հատկապես պիտի կանգնի բանակի կողքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես ազգը բանակ դարձավ:

Հանճարեղ է ասել Նժդեհը՝ եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել: Ապրիլյան այն օրերին արտասահմանցի լրագրողներից մեկն  էլ գրել էր. «Ապշելու բան է՝ հայերը  երգովպարով են  գնում կռվելու, էս ժողովուրդն անպարտելի է»: Արտե՛մ, տարիներ առաջ, երբ դու դեռեւ սովորում էիր ռազմական բուհում,  հիշում եմ՝ «Հայ զինվոր» թերթում տպագրվեց քո կուրսային աշխատանքը` «Ռազմական երգերը եւ զինվորի ոգին»:

Երգը հզոր ազդակ է, ոգեշնչում է, հայրենասիրություն ներարկում: Ես, անկեղծ ասած, մեր բոլոր հայրենասիրական երգերն էլ սիրում եմ, երգն  ասես  հոգուդ հետ է խոսում: Հայրս Արաբոյի երգն էր շատ սիրում,  անընդհատ քթի տակ դնդնում էր՝ ուրախ լիներ, թե տխուր:  Մարտական ընկերներով էլ հավաքվելիս  միշտ երգում էին

 ♦♦♦

 Արտեմ Ղազարյանը թեեւ տարիքով փոքր է իր ծառայակիցներից, բայց զինակիցները  նրա մասին առանձնակի ակնածանքով են խոսում՝ ազնիվ, պատվախնդիր, գիտելիքներով հարուստ, վճռական եւ ուժեղ:

Բոլորս էլ բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով ենք ծառայում: Սա մեր պարտքն է, պատասխանատվությունը: Եթե այս ուղին ենք  ընտրել, ուրեմն պարզ ճակատով պիտի ծառայենք,- ասում է երիտասարդ սպան ու հավելում,- ես իմ խղճի, հոգու, սրտի պարտքն եմ կատարում, ոնց որ հայրս

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ


24/05/2017