Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿԳՆԻ ԿԱՊՈՎԻ ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐ



ՌԴ պաշտպանության նախարարությունը փորձարկում է «Պերեսվետ» կապովի օդապարիկը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ պետական փորձարկումների հաջող ավարտի դեպքում նախատեսվում է մինչև 2014թ. տարեկան 2 օդապարիկ գնել:

«Պերեսվետը» ռազմական նշանակության օդային տեխնիկա է, որը օգտագործվելու է սահմանների պահպանության, երկրի մակերևույթի դիտարկման համար: Այն մինչև 3 կմ բարձրության վրա կարող է մնալ 15 օր և տեղադրված սարքավորումների միջոցով նախապես տեղեկացնել հակառակորդի հարձակման մասին, արդյունավետ աջակցել ցամաքային օպերացիաներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


02/08/2011