ԲՅՈՒՋԵԻ 20 ՏՈԿՈՍԸ ԿՈՒՂՂՎԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Ուկրաինայի ռազմական բյուջեի առնվազն 20 տոկոսը կծախսվի զինված ուժերի զարգացման համար:
Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Օմելյանչուկը: Նրա խոսքերով տվյալ միջոցները կօգտագործվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշների նախագծման և գնման, հին զինատեսակների արդիականացման համար:
Խորագիր՝ Նորություններ