ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում առանձնահատուկ կարևորվում են ենթակա զորամասերում պարբերաբար անցկացվող անվտանգության պարապմունքները:
Մայիսի 19-ից 20-ը, պլանի համաձայն, զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվեցին անվտանգության տեսական և գործնական հերթական համալիր պարապմունքներ:
Անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ անցկացվեցին նաև ենթակա զինավանում:
Պարապմունքների ղեկավարները պարապմունքներ անցկացրին զենք–զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի հետ վարվեցողության, ստորաբաժանումում հակահրդեհային միջոցառումներ կատարելիս կապի բացազատման, ֆիզիկական պատրաստության, ինժեներական աշխատանքների, մարտական հրաձգության, տուժածին առաջին բուժօգնության, տեխնիկայի հետ գործ ունենալու և մեքենավարման պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման թեմաներով:
Անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքների նպատակը զինծառայողներին զինվորական ծառայության անվտանգության պայմաններին իրազեկելն էր, վարժությունները և աշխատանքները կատարելիս զինծառայողների վրա ազդող վտանգավոր գործոնների բնույթի, առանձնահատկությունների, մարմնական վնասվածքների և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցների պարզաբանումը:
Հստակեցվեց անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդման կարգը: Անվտանգության կանոնների պահպանմանը նվիրված պարապմունքները զինծառայողների շրջանում մեկ անգամ ևս ամրապնդեցին անվտանգության վերաբերյալ նախկինում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած գործնական հմտությունները, յուրաքանչյուր զինծառայողի մոտ ձևավորեցին պատասխանատվություն և գիտակցված վերաբերմունք անվտանգության սահմանված պահանջների, զինվորական ծառայության ժամանակ հնարավոր վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ, պարզաբանվեցին պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջները՝ խնդիրների անվտանգ կատարման համար:
Անցկացված պարապմունքների մասին զորամիավորման զորքերի ծառայութան գծով շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Հարություն Մանուկյանն ասաց.
–Գոհացուցիչ են անցկացված պարապմունքների արդյունքները: Ճիշտ է, մեր զինծառայողները լավ տեղեկացված են անվտանգության կանոններին, բայց, շատ կարևոր և անհրաժեշտ է, որ պարբերաբար թարմացվեն նրանց գիտելիքներն անվտանգության կանոնների մասին, ամրապնդվեն նրանց հմտությունները, փորձը:
1-ին զորամիավորման
թղթակցական կետ
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ