ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԹԱՅՎԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ
ԱՄՆ-ը և Չինաստանը բանակցել են Թայվանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հնարավորության շուրջ:
Մինչև հոկտեմբերի 1-ը ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի Թայվանին տարատեսակ սպառազինություն, այդ թվում` F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ:
Բանակցությունները ձախողվել են. Չինաստանը շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ նման գործարքը կվնասի չին-ամերիկյան համագործակցության զարգացմանը:
Չինաստանը չի ճանաչում 1946թ. Թայվանի հայտարարած անկախությունը և ցավագին է ընդունում ցանկացած ռազմական մատակարարում այդ շրջան: Օրինակ` 2010թ. 6,5 միլիարդ դոլարի սպառազինություն Թայվանին վաճառելու որոշումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվելուց հետո երկիրը դադարեցրեց ռազմատեխնիկական համագործակցությունը ԱՄՆ հետ և միայն վերջերս այն վերականգնելու փորձեր արեց:
Խորագիր՝ Նորություններ