Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶՆԱՎՈՒՐԸ



ԱԶՆԱՎՈՒՐԸՄայիսի 22-ին կենդանի լեգենդ, ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։

 

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռուհեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Վիլյամ Սարոյան

 

«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք»:

♦♦♦

 

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ»

Շառլ Ազնավուր

 

ԴԱՌԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՕԼԻՄՊՈՍ

 «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով եւ արհամարհանքով լի ժպիտներ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողե՛ք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ եւ ուժ հավաքել՝ դիմանալու, պայքարելու համար…»:

♦♦♦

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…»:

♦♦♦

«Երգիչները հաճախ հանրաճանաչ են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է: Աստղ լինելն էլ մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տեւում»:

 

CNN-ը և TIMES ամսագիրը նրան հայտարարել են ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԻՉ

Ստեղծագործական ավելի քան 70 տարիների կյանք

♦ 200 երգ

♦ 100 միլիոն ձայնասկավառակ

Թողարկված 294 ալբոմ

♦ 1000-ից ավելի համերգ` աշխարհի 94 երկրներում

♦ 80 դեր կինոյում

Կոմպոզիցիաներ 7 լեզուներով

Նրա ստեղծագործությունները կատարել են աշխարհի խոշորագույն երգիչները` Էդիթ Պիաֆ, Լայզա Մինելի, Էլթոն Ջոն, Բոբ Դիլան, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելի, Ջո Դասեն, Խուլիո Իգլեսիաս, Շեր, Սելին Դիոն, Լաուրա Պաուզենի

Համաշխարհային երաժշտական ոսկե ֆոնդին են պատկանում Ազնավուրի շատ երգեր, որոնց թվում` «Ավե Մարիան», «Բոհեմը», «Դեռ երեկը»…

 

93-ԱՄՅԱ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԵՐԻՏԱՍԱՐԴ

 ԱԶՆԱՎՈՒՐԸՆա մայիսի 22-ին բոլորեց 93-ամյակը: Սակայն Ազնավուրի դեպքում տարիքը պարզապես ոչինչ չասող թիվ է, քանի որ նա երիտասարդ է հոգով: Ու երբ հանդես է գալիս համերգներով, մարդիկ նրա աչքերում նկատում են այն վառվող կրակը, որը երբեք չի մարում: Կրակ, որն արդեն քանիքանի տասնամյակ բորբոքում է լեգենդի` անգամ երիտասարդ երկրպագուների սրտերը:

 

ԴԱՌԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՕԼԻՄՊՈՍ

 2016 թ. հոկտեմբերի 28-ին Հոլիվուդի փառքի ծառուղիում հանդիսավորությամբ բացվեց Շառլ Ազնավուրի աստղը: Նրա աստղը տեղադրվել է «Pantages» թատերական սրահի դիմաց, որտեղ էլ կայացել է 92-ամյա երգչի համերգը:

Ազնավուրը համընդհանուր ճանաչման հասավ 1959 թ.-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Դրանից հետո աշխարհի բոլոր լավագույն համերգասրահների դռները բացվեցին նրա առջեւ, աշխարհն «ազնավուրացավ»:

ԱԶՆԱՎՈՒՐԸԱզնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕում:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2009թ. մայիսի 4-ի հրամանագրով Շառլ Ազնավուրը նշանակվել է Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009թ. մայիսի 5-ի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Հոգևոր-մշակութային


31/05/2017