ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՆՉԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»
Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար մայիսի 26-ին հնչեց Վերջին զանգը:
Տոնական օրը ռազմական կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Արա Նազարյանը, Արտակ Դավթյանը, հյուրեր եւ ծնողներ:
Ուսումնարանի կուրսանտները միջոցառմանը հանդես եկան ցուցադրական ելույթներով, շարային քայլերթով անցան հրամանատարական կազմի առջեւով, պարեցին ավարտական վալս:
Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի բոլոր շրջանավարտներն իրենց ուսումը կշարունակեն ռազմական այլ հաստատություններում: