ԻՆՉԽ ՈՒՏԵՔ, ԷՆՊԵՍ ԷԼ ԿԿՌՎԵՔ
-1988-ի փետրվարի 28-ին ջոկատի տղաներով Տավուշի Մովսես գյուղի դիրքերում էինք։ Մարտի 12-ն էր,- վերհիշում է Արամ Պետրոսյանը,- Օրը հիշում եմ, որովհետեւ այդ օրն է ծնվել Զորավար Անդրանիկը։ Ասացին, որ մայրս Ապարանից եկել է մեզ տեսության։ Մեկ էլ մայրս իջավ մեքենայից ու մի մեծ աման ձեռքին առաջացավ։ Մոտեցավ, կափարիչը վերցրեց ու դիմեց մեզ.
-Կերե՛ք, տղաներ ջան, կերե՛ք, քանի դեռ չի սառել։
Մայրս գիտեր, որ մենք կոլոլակ շատ ենք սիրում, ու կոլոլակ էր բերել։
-Այ մեր, էս ի՞նչ ես արել, էս ինչո՞վ ես եկել Ապարանից հասել էստեղ, որ կոլոլակը դեռ տաք է,- ծիծաղելով մորս դիմեց Ռազմիկը։
-Բալա ջան, էսօր Զորավարի ծննդյան օրն է, ասի պիտի նշեք, ու իմ ձեռքով եփած կոլոլակն էլ թող լինի, համ էլ ինչխ ուտեք, էնպես էլ կկռվեք,- ծիծաղով պատասխանեց Լյուդա մայրս։
Անկեղծ ասած, մոռացել էինք Մեծ Զորավարի ծննդյան օրը, սակայն այդ օրից ի վեր մարտի 12-ը մեկ ուրիշ խորհուրդ ու իմաստ ստացավ, դարձավ իմ ու ջոկատի տղաների համար անմոռաց օր…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր