ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ԱՊՀ մասնակից պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի՝ հունիսի 6-ից 8-ի հերթական նիստին և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Խորագիր՝ Նորություններ