ՄԱՅԻՍԻ 28-Ը ՆՇՎԵՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Հանրապետության տոնը՝ Մայիսի 28-ը հանդիսավորությամբ նշվեց նաև Սյունիքում:
1-ին զորամիավորման զինծառայողները մարզպետարանի և մարզի խոշոր համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների,բնակչության հետ համատեղ քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժաղնող հուշակոթողների մոտ մասնակցեցին տոնական միջոցառումների, որոնց ընթացքում հնչեցին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձները: Ելույթներ ունեցան զորամիավորման, ենթակա զորամասերի հրամանատարության, ՏԻՄ ղեկավարության, մտավորականության ներկայացուցիչներ, ովքեր հայի անկոտրում կամքի, Ազատության նվաճման ճանապարհին խոչընդոտների հաղթահարման վճռականության ու Անկախ Հայրենիք կերտելու հաստատակամության զուգահեռներ անցկացրին՝ Ավարայրից մինչև Սարդարապատ:
Ելույթներն ուղեկցվեցին գեղարվեստական ծրագրերով, որտեղ Սյունիքի մշակութային օջախների աշխատակիցները հանդես եկան հայրենասիրական երգերով, ոգեշունչ պարերով:
Տոնի առթիվ մի շարք զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, բանակի կայացման գործում նշանակալի ավանդ ունեցած քաղաքացիներ, մշակույթի բնագավառի աշխատակիցներ պարգևատրվեցին զորամիավորման հրամանատարի, ԵԿՄ նախագահի պատվոգրերով:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ