Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am/ հղմամբ կամ ուղարկել իրենց տվյալները atmk@mil.am էլ. փոստի հասցեին: Հեռախոս՝ +374 10 294416:

Խորագիր՝ Նորություններ


12/06/2017