ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում` Կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ:
Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:
Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր: