Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ



ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆՀայրենիքի զավակ, հայրենիքի պաշտպան, հայրենիքի թեւ ու թիկունք ՀԱՅ ԶԻՆՎՈՐ: Իմացի՛ր, պատերազմում հոգեբանական հաղթանակը ամենակարեւորն է, այն ռազմական իմաստնության եւ հնարամտության արգասիք է:

Այդ առնչությամբ ուզում եմ քեզ ներկայացնել մի իրական պատմություն հռոմեական  լեգեոնների մասին:

Պատմությունից հայտնի է, որ իր ժամանակի ամենահզոր պետությունը՝ Հռոմեական  կայսրությունը, չորս հարյուր տարի տիրել է Մեծ Բրիտանիային: Սառնասիրտ եւ մարտնչող անգլոսաքսոնները չեն կարողացել ետ շպրտել հռոմեացիներին, քանի որ ճակատամարտը դեռ չսկսված՝ արդեն  հոգեբանորեն պարտվել էին:

Ահա թե ինչպես է դա տեղի ունեցել:

Բրիտանական կանոնավոր բանակը եւ անգլոսաքսոնների աշխարհազորը դիրքեր են գրավել ափամերձ բարձունքներում: Հռոմեական ռազմական նավատորմը մոտեցել է Բրիտանիայի ափերին եւ կանգ առել ծանծաղուտներ չհասած: Նրանք իջեցրել են նավերից մակույկները, արագ նստել եւ սկսել են առաջանալ դեպի ափ: Իրենց տարօրինակ սաղավարտներով եւ զենքուզրահով հռոմեական հսկա զինվորները բազմաթիվ մակույկներով գալիս էին գրավելու  երկիրը: Տեսարանը սարսափազդու եւ ընկճող էր տեղացիների համար: Սակայն դրան գումարվեց մեկ այլ հանելուկային երեւույթ: Զինվորական մակույկները դեռ ափ չհասած՝ հռոմեական ռազմանավերը սկսեցին այրվել բարձր, ծխացող բոցերով: Ի՞նչ էր սա: Սկզբում բրիտանացիք մտածեցին, թե ծովահեններն են հարձակվել եւ այրում են նավերը: Սակայն, երբ այդ վարկածը հերքվեց, եւ նրանք համոզվեցին, որ հռոմեացիք իրենք են այրում իրենց նավերը, զարմացան եւ ընկան մտատանջության մեջ: Որոշ ժամանակ անց բրիտանացիները հասկացան, որ հռոմեացիք այրեցին իրենց ետ դարձի ճանապարհը: Ուրեմն նրանք եկել են  կամ հաղթելու, կամ մեռնելու: Այս երեւույթը բրիտանական զորքի մեջ սարսափ եւ խուճապ է առաջացրել. նրանք հոգեբանորեն պարտված էին նախքան ճակատամարտի սկսվելը: Եվ իրոք, հռոմեական զորքը հաղթեց ճակատամարտը եւ նվաճեց Մեծ Բրիտանիան…

ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Ռազմական


14/06/2017