ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ
Ավտոարդյունաբերությունը զարգանում է աշխարհի շատ երկրներում, սակայն գերմանական ավտոմեքենաներն ամենահայտնին են: Mercedes-Benz, BMW կամ Audi մակնիշի մեքենաները ամենուր ուշադրություն են գրավում:
♦ Գերմանական ավտոարդյունաբերությունն ամենահինն է աշխարհում: Կառլ Բենցը ստեղծեց առաջին շարժիչը 1879թ.-ին, իսկ 1886թ. նա արդեն ուներ ամբողջական մեքենայի «կմախքը»:
♦ Գերմանական մեքենաների վարկը հիմնականում բարձրանում է մրցավազքերում բազմաթիվ հաղթանակների շնորհիվ: Գերմանական ամենահայտնի առաջնությունը՝ DTM-ն, հայտնի է ամբողջ աշխարհում: Նյուրբուրգրինգում գտնվող հայտնի վազքուղին չափանիշ է տարբեր դասերի մեքենաների թեսթավորման համար:
♦ Գերմանիայում 10 հազար կմ–ից ավելի ձգվող վազքուղիների վրա կարելի է վարել մեքենան առանց արագության սահմանափակման: Բնական է, որ այդպիսի ճանապարհներին պարզապես չես ցանկանա հասարակ մեքենա վարել:
♦ Գերմանիայում բարձր տեխնոլոգիաները առավել ցայտուն են, քան այլ երկրներում. մեքենաշինության մեջ ներգրավված են բարձրակարգ ինժեներներ ամբողջ աշխարհից:
♦ Գերմանական ավտոարտադրողները խիստ հետևողական են իրենց տարիների ընթացքում մշակած սկզբունքների նկատմամբ` ճշգրտություն, պարզություն, հուսալիություն, արդեն իսկ դասականի նկատմամբ «հավատարմություն»:
♦ Գերմանական մեքենաշինական կոնցեռնները ունեն իրենց կարգախոսը. Mercedes-ն, օրինակ, լավագույնը՝ կամ ոչինչ, BMW-ն՝ հաճույքով՝ ղեկին:
♦ Գերմանացիներն արտադրում են ոչ միայն լավ ու մատչելի գներով ավտոմեքենա, այլև՝ թանկարժեք:
♦ Գերմանացիներն ամեն կերպ հասկացնում են, որ իրենք այս բնագավառում առաջինն են, եւ դա ապացուցում են հաջող մարքեթինգային քայլերի շնորհիվ:
Պատրաստեց Վ. ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Հոգևոր-մշակութային