ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ ԿՈՐԾԱՆԻՉԻ ԹՌԻՉՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հանել է ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ ինքնաթիռների թռիչքի համար հայտարարված արգելքը, որը մտցվել էր հունիսի 23-ին այդպիսի ինքնաթիռի կործանումից հետո:
Հատուկ հանձնաժողովը պարզել է վթարի պատճառները և ձեռնամուխ եղել դրանց վերացմանը:
Օրերս էլ «ՄԻԳ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի զինված ուժերը գնելու են 24 միավոր ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ տախտակամածային կործանիչներ, պայմանագիրը հավանաբար կստորագրվի ՄԱՔՍ-2011 ավիասալոնի ընթացքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման կործանիչներ ՌԴ զինված ուժերը գնելու են ռազմական նավատորմի միակ ավիակիր հածանավի` «Ծովակալ Կուզնեցովի» վրա տեղակայելու համար:
ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչի սերիական արտադրությունը սկսվել է 2008թ.: Այն կարող է թռչել մինչև 2,2 հազար կմ/ժ արագությամբ 1,5 հազար կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի վրա տեղադրված է 30 մմ-անոց թնդանոթ, կառավարվող հականավային, «երկինք-երկինք» դասի հրթիռների, ավիառումբերի 7 կախոց:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական