Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԶՐԻՆ…



ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԶՐԻՆ...Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Արդեն ակնհայտ է, որ  ԱլիևՓաշաևներ տանդեմին խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածությունը՝ իր իշխանությունը ոչ միայն կայունացնելու, այլ արդեն՝ գոնե պահելու համար: Տարածաշրջանային զարգացումների ազդեցության տակ Ադրբեջանում աճում է հեղաշրջման վտանգը, որի հեղինակները կարող են լինել ինչպես Արևմուտքից, այդպես էլ՝ նույնիսկ Անկարայից ու Էր Ռիադից: Ներկայումս թե՛ Սաուդյան Արաբիայի և թե՛ Իսրայելի համար շահեկան է Իրանի հյուսիսային սահմանին մոտ լարվածության ստեղծումը: Անկարայում էլ փորձում են վրեժխնդիր լինել Բաքվից՝ իր ներքին քաղաքականությանը միջամտելու համար: Բնական է, որ որպես միջոց կարող են օգտագործվել Ի.Ալիևից և «Բաքվի կլանից» դժգոհ «նախիջևանցիները» և «երազները» (Երևանից  և Հայաստանի այլ մարզերից գաղթած ադրբեջանցիներ), որոնք վտանգ են ներկայացնում Ալիևի ու նրա նոր դաշնակիցների համար:

Դեռ մարտին իշխանության բարձրագույն պաշտոնին բերելով իր տիկնոջը՝ Իլհամ Ալիևը փորձում էր ձերբազատվել նախիջևանյան կլանի և «երազների» ազդեցությունից: Վերջիններս գրեթե 24 տարի ղեկավարում են Ադրբեջանը՝ 1992-ին «գահընկեց անելով» ոչ միայն Մամեդյարովին, այլ նաև «Ազգային ճակատի» ղեկավար  ԱլիևԷլչիբեյին: Միայն Հեյդար Ալիևը կարողացավ համաձայնության գալ այդ խմբավորման հետ և հայտնվել իշխանության ղեկին: Նրանց արտոնություններն այնքան մեծ են, որ ոչ միայն չեն մուծում հարկեր, այլ նաև չեն ծառայում զինված ուժերում: Միաժամանակ՝ նրանց ձեռքում ոչ միայն ֆինանսական մեծ միջոցներ են, այլ նաև՝ զինված ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործել նոր հեղաշրջման համար: Եվ պատահական չէ, որ ԱՀ ԿԳ նախարարն է դեռ ապրիլին հայտարարել, որ «Ղարաբաղյան փախստականները ոչ միայն հարկ չեն մուծում, այլ նույնիսկ չեն ցանկանում ծառայել հայրենի բանակում»: Սա նախանշան էր

Արդեն փետրվարին, երբ հեռացվեց «նախիջևանյան կլանից» տրանսպորտի ամենաազդեցիկ նախարար Զիա Մամեդովը, պարզ դարձավ, որ Ալիևը պատրաստվում է ձերբազատվել իր հոր նախկին դաշնակիցներից, թեև կար նաև փոխհամաձայնության գալու հնարավորություն: Սակայն Իլհամ Ալիևը չէր ների, որ դեռ 2016թ. ապրիլին այդ կլանը փորձել էր երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել՝ օգտվելով, որ նախագահը ԱՄՆում էր: Բնական է, որ այստեղ խառն էր նաև Անկարայի մատը, քանի որ Ի. Ալիևը, թեև արտաքուստ սատարում է Էրդողանին, բայց իրականում՝ համագործակցում է թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլլենի և նրա կողմնակիցների հետ: Ավելին՝ ապացուցվել է ադրբեջանական «Socar» ընկերության մասնակցությունը հուլիսյան հեղաշրջման փորձին, որին հետևեցին թուրքաբնակ մի շարք հայտնի ադրբեջանցիների ձերբակալությունները, այդ թվում՝ Ի. Ալիևի մերձավորներից:

Այսպիսով՝ Էրդողանը պատրաստվում է վրեժխնդիր լինել նախիջևանյան կլանի միջոցով, իսկ Ալիևը ամպապնդում է իր և Բաքվի կլանի՝ Փաշաևների դիրքերը, կամացկամաց պատրաստվելով հակահեղաշրջման: Իր տիկնոջը բերելով առաջին փոխնախագահի պաշտոնին՝ նա կարողացավ սահմանադրությամբ հնարավորություն տալ նախագահ ընտրվելու իր որդուն՝ սահմանելով 18 տարեկանը որպես  թեկնածուների գրանցման շեմ: Ապրիլի սկզբներին նա հրաման ստորագրեց «Արտակարգ և ռազմական իրավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով սահմանափակում է մի շարք ազատություններ և ազատ ընտրական գործընթացի հնարավորությունը: Մայիսի վերջերին և հունիսի սկզբներին «հայկական վհուկների որսը» և ադրբեջանական հայտնի գործիչների ձերբակալությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ հեղաշրջումը կանխելու փորձ, որի մասին հայտարարվեց օրեր անց: Ի. Ալիևի գործողություններն արագացրին Մերձավոր Արևելքում անկանխատեսելի դարձող իրավիճակային փոփոխությունները: Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն պատրաստվում է վատագույն ցանկացած սցենարի:

Իլհամ Ալիևը ձգտում է վերջնականապես լուծել «նախիջևանյան կլանից» ազատվելու հարցը: Նրա ծրագրերի մեջ չեն մտնում լայնածավալ ռազմական գործողությունները Արցախում, ոչ էլ ինչոր տարածքային հարցեր: Միակ խնդիրը սահմանադրորեն իր դիրքերի ամրապնդումն է: Իսկ դրա համար նրան պետք է արյուն, գոնե սահմանին, որպեսզի երկրում հայտարարվի արտակարգ իրավիճակ:

 ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Տարածաշրջան


22/06/2017