ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ծանոթանալով ներկայացված խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։