ՀՈՒՆԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋև ՓՈՍ Է ԼԻՆԵԼՈՒ
Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հունաստանի և Թուրքիայի 120 կմ-անոց ցամաքային սահմանի երկայնքով հակատանկային փոս անցկացնել` 7 մետր խորությամբ և 30 մետր լայնությամբ:
Կառույցը միանգամից երկու նպատակի կծառայի. հավանական պատերազմի դեպքում կդժվարեցնի թուրքական զորքերի առաջխաղացումը և կկանգնեցնի թուրքական սահմանով Հունաստան անցնող անօրինական ներգաղթողների հոսքը:
Այն կարող է ծառայել նաև քաղաքացիական նպատակների` դառնալով սահմանամերձ շրջանների ոռոգման համակարգի մաս:
Հույները արդեն փորել են 14 կմ-անոց հատված: Բոլոր աշխատանքները կատարում է բանակի զինվորական և քաղաքացիական անձնակազմը ռազմական բյուջեի ֆինանսավորմամբ:
Խորագիր՝ Նորություններ