Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ



ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԾՆՈՒՆԴԸԱշխարհում կա երկու կարծիք` իմը եւ սխալ:

ԷՆՑՈ ՖԵՐՐԱՐԻ

 Աշխարհում սպորտային շքեղ մեքենաներ արտադրող ամենահայտնի ընկերություններից մեկը Ֆերրարին է։ Ընկերությունը հիմնադրել է Էնցո Ֆերրարին 1929 թվականին եւ տեղակայված է Մարանելոյում։ Սկզբնական շրջանում ընկերությունը կոչվում էր Scuderia Ferrari և հովանավորում էր «Ֆորմուլա-1»-ի թիմերին եւ հետաքրքրված չէր ճանապարհային մեքենաների արտադրությամբ։ 1947թ. միայն ընկերությունը սկսեց արտադրել ընդհանուր օգտագործման ճանապարհների համար սպորտային մեքենաներ։

ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԾՆՈՒՆԴԸԱռաջին օրինական Ֆերրարին 125 S-ն էր, որը թողարկվեց 1947 թվականին եւ ուներ 1,5 լիտր աշխատանքային ծավալով V12 շարժիչ։ 1969թ. ՖԻԱՏի կողմից Ֆերրարին գնելուց հետո՝ արտադրությունը կտրուկ մեծացավ, քանի որ օգտագործվեցին նոր միջոցներ։ 1988 թվականին թողարկվեց հանրահայտ Ֆերրարի F40-ը, որը Էնցոյի վերջին ֆերրարին էր

2014թ.՝ Կրայսլեր ընկերության հետ միավորվելուց հետո, ՖԻԱՏը հայտարարեց Ֆերրարիից անջատվելու մասին՝ ազատ վաճառելով Ֆերրարի ընկերության բաժնետոմսերի 10%-ը։

Ընկերության ստեղծումից սկսած՝ Ֆերրարին մասնակցել է տարբեր մրցարշավների: Բացի «Ֆորմուլա-1»-ից, թիմը նաև մասնակցել և բազմաթիվ անգամներ հաղթող է ճանաչվել «Լը Մանի 24 ժամ» մրցույթում։

Ֆերրարիի ավանդական գույնը կարմիրն է:

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Հոգևոր-մշակութային


29/06/2017