ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՀԱՄԱՐ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Ամերիկյան Boeing և բրիտանական BAE Systems ընկերությունները ԱՄՆ ռազմածովային ուժերի համար համատեղ մշակում են սպառազինման հիբրիդային համակարգ:
Հեռակառավարվող կայանքը կունենա 25 մմ-անոց թնդանոթ և 10 կիլովատտ հզորությամբ լազեր: Այն կօգտագործվի նավերի պաշտպանության համար: Կայանքում կիրառված տեխնոլոգիաները փորձարկվել են այլ համակարգերում և մարտական խնդիրների կատարման գերազանց արդյունք ցույց տվել:
Խորագիր՝ Նորություններ