Language:

ԳԵՆԵՐԱԼ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑՆԵՐ ՌԴ ԲԵԼԳՈՐՈԴ ԵՎ ՍՏԱՐԻ ՕՍԿՈԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ



ԳԵՆԵՐԱԼ ՍԱՐԳԻՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑՆԵՐ ՌԴ ԲԵԼԳՈՐՈԴ ԵՎ ՍՏԱՐԻ ՕՍԿՈԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄԲելգորոդի քաղաքապետարանի որոշմամբ՝ քաղաքի Վոստոչնի միկրոշրջանի փողոցներից մեկը անվանակոչվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը գերմանաֆաշիստական զորքերից ազատագրող 340-րդ հրաձգային դիվիզիայի, իսկ հետագայում նաեւ 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի անվամբ։

Այս տարվա հունիսի 13-ին նույնպիսի որոշում ընդունել է նաեւ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի քաղաքապետարանը։ Քաղաքի նորակառույց Նեզնամովո թաղամասի փողոցներից մեկը եւս կոչվել է Ս. Մարտիրոսյանի անունով։

Ս. Մարտիրոսյանի անունն է կրում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի փողոցներից մեկը, որտեղ քաղաքի ազատագրումից հետո Ս. Մարտիրոսյանը եղել է կայազորի պետը։

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Բանակ և հասարակություն


29/06/2017