Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑՀունիսի 23-ին կառավարության հերթական նիստում գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում եւ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով՝ զոհված, մահացած եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հանգամանքով։ Նախարարի խոսքով՝ տվյալ որոշմամբ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետեւանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում են զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների անօթեւան ընտանիքների, ինչպես նաեւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները։ Նախարարի խոսքով, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությամբ, կատարելով ՀՀ նախագահի հանձնարարականը, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի։ Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը։

Նախատեսվում է նաեւ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացնել 8 մլն 323.4 հազ. դրամ։

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ազգային բանակ


29/06/2017