Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ



ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2017թ. համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնող ՀՀ զորախմբի անդամների համար անցկացվեց սեմինար-քննարկում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին առնչվող թեմաների շուրջ:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին պատերազմական գործողությունների հետևանքով տուժած կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղապահ առաքելությունների մասնակիցների կողմից կանանց իրավունքների հարգման և այլ հարակից հարցեր:

Միջոցառման նպատակը անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելն էր. տեսական և գործնական գիտելիքները զարգացնելը` խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի համար սեփական ուժերով քննարկումներ կազմակերպելու կարողությունները զարգացնելու նպատակով:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Կարմիր  խաչի միջազգային կոմիտեի, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Խորագիր՝ Նորություններ


30/06/2017