ԱՄՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՋԵՐՄԱԶԳԱՅՈՒՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՈՒՆԵՆԱՆ
Պենտագոնը մրցույթ է հայտարարել ամերիկյան զինծառայողների համար ունիվերսալ համազգեստ մշակելու համար: Այն պետք է ինքնուրույն հարմարվի եղանակային տարբեր պայմաններին` արևի տապին անհրաժեշտ զովություն ապահովի, տաքացնի սառնամանիքի ժամանակ, անջրաթափանց լինի:
Նոր համազգեստի շնորհիվ այլևս անհրաժեշտ չի լինի ուսապարկում համազգեստի լրացուցիչ կոմպլեկտ կրել եղանակային անակնկալներից խուսափելու համար:
Նոր համազգեստի աշխատանքային միջակայքը +23-ից մինչև -40 աստիճանն է:Ասենք, եթե զինվորը լեռնային տարածքից իջնում է դաշտավայր, «խելացի» համազգեստը պետք է համապատասխանի եղանակային ակնհայտ փոփոխություններին և մնա նույնքան հարմարավետ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական