ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԳՆԴԱՁև ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏ
Ճապոնիայի տեխնիկական հետազոտությունների և մշակումների ինստիտուտի մասնագետները ստեղծել են գնդաձև անօդաչու թռչող ապարատ:
Արդեն պատրաստ է ապարատի 7 նախատիպ: Էլեկտրաշարժիչով հանդերձված տարբերակը կարող է մինչև 60 կմ/ժ արագություն բացել:
Համապատասխան սարքավորումներ տեղադրելուց հետո այն կներկայացվի զինվորականներին` հետախուզական, դիտարկման, փրկարարական օպերացիաներում կիրառելու հնարավորությունը ուսումնասիրելու համար:
Խորագիր՝ Նորություններ