ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 11-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:
ՀՀ ՊՆ և ԿԱ ՊԵԿ նախաձեռնությամբ կառուցված հուշարձանի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: