Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է փոքր և միջին բիզնեսի խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։

Նախարարը քննարկման մասնակիցներին ներկայացրել է առաջարկվող ծրագրերի բովանդակությունը և դրանց ընձեռած հնարավորությունները։

Պաշտպանության նախարարը կարևորել է հանդիպումը, նշելով, որ ակնկալում է գործուն առաջարկներ՝ ծրագրերի շրջանակում նախատեսվող բիզնես բաղադրիչի արդյունավետ իրացման համար։

Հանդիպման մասնակիցները ողջունել են առաջարկվող ծրագրերը և սեփական պատկերացումները ներկայացրել՝ առաջադրված խնդիրների լուծման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաների հարցերին եւ վստահեցրել, որ նախագծերի վերջնական տարբերակը կազմելիս հաշվի կառնվեն նաև նրանց առաջարկները։ Վիգեն Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ծրագրերի հանրային լսումները առաջիկա օրերին կավարտվեն,  ինչից հետո կներկայացվեն կառավարություն, այնուհետև խորհրդարան։

Խորագիր՝ Նորություններ


12/07/2017