ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։
Ողջունելով ներկաներին` Ա. Զաքարյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության ներքին և արտաքին ուղղությունները, մի շարք երկրների և դաշինքների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության զարգացման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության` այսօր կյանքի կոչվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնց զգալի մասը վերաբերել է զինվորական ծառայության նոր ձևերի ընտրության հնարավորություն ընձեռող և վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների առարկա դարձած հասարակության հավանությանն արժանացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին: