ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները` անկախ սեռից, տարիքից եւ ազգային պատկանելիությունից: Սահմանվել է մրցույթի 2 անվանակարգ` «Ես եմ» (ժանր` դիմանկար) եւ «Խաղաղության ակնթարթ» (առանց ժանրային սահմանափակումների): Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ:
Մասնակցության կանոններ
♦ Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել մեկ լուսանկար առաջարկվող անվանակարգերից որեւէ մեկում:
♦ F Առաջադրված լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները պետք է պատկանեն մրցույթի մասնակիցներին: Լուսանկարները չպետք է երբեւէ հրապարակված կամ ցուցադրված լինեն:
♦ Մրցույթին հայտ ներկյացնելով` Դուք ՀՀ պաշտպանության նախարարությանն եք վերապահում առաջադրված լուսանկարները կրթական, տեղեկատվական կամ գովազդային նպատակներով օգտագործելու բոլոր իրավունքները:
♦ Մրցութային առաջին փուլը հաղթահարած լուսանկարները կհրապարակվեն ՀՀ Պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
♦ Հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալներից կազմված հանձնաժողովի կողմից:
♦ Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն 2017թ. սեպտեմբերի վերջին:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Մրցույթին դիմելու հայտը ներբեռնեք պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել media@mil.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (010)294699:
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Բանակ և հասարակություն