ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:
Պաշտպանության նախարարը կարևորել է նման հանդիպումներն ու հորդորել ազատ ժամանակն օգտագործել լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու և շփումների շրջանակն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները և իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: