Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸԳԼՈՒԽ Գ

ՀԱՐՁԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 Ընդհանրապես, գերադասելի է չավերել գրավված տարածքները:

Քեզնից հետո ավերակներ թողնելը` վատագույն ընտրությունն է: Անհամեմատ լավ է շրջապատել հակառակորդի ուժերը, քան ոչնչացնել նրանց, ուստի, իմաստ չունի ջախջախել գունդը, գումարտակը կամ զինվորների փոքրաթիվ ջոկատը: 

Հարյուրավոր մարտերում հաղթելը դեռ չի նշանակում հասնել ռազմական արվեստի բարձրագույն աստիճանի:

Անարյուն հաղթել թշնամուն` սա է այս արվեստի գագաթնակետը:

Գրոհը պատերազմի ժամանակ ունի կենսական նշանակություն:

Առավել եւս, հարկ է սկսել դիվանագիտական հնարքներից` ռազմավարապես թուլացնելով հակառակորդին: Միայն դրանից հետո կարելի է նրա բանակի վրա հարձակվելու որոշում ընդունել: Ամենավատ ռազմավարությունը տվյալ պարագայում հակառակորդի քաղաքների վրա հարձակվելն է: Պաշարեք քաղաքները միայն այն դեպքում, երբ այլ ընտրություն չունեք, քանի որ զորքերի ապահովումը տրանսպորտային միջոցներով, զենքով, զինամթերքով, պարենով ու զինապիտույքով կպահանջի առնվազն երեք ամիս, իսկ պաշարման ամրացված ռազմասայլերի, աստիճանների պատրաստելը քաղաքի պատերին բարձրանալու համար` եւս երեք ամիս:

Հրամանատարը այս ընթացքում կկորցնի ողջ համբերությունը եւ կհրամայի զինվորներին միահամուռ, մրջյունի պես մագլցել պատերը, եւ նրանց մեկ երրորդն արդեն կզոհվի մինչեւ քաղաքի հնարավոր գրավումը:

Այսպիսին է գրոհով քաղաք գրավող բոլոր բանակների ճակատագիրը:

Նա, ով տիրապետում է ռազմական գործողություններ վարելու համապատասխան հմտությունների եւ կարողությունների, ունակ է քայքայելու հակառակորդի ուժերը առանց պաշարելու, եւ հնազանդեցնում է այլոց երկիրը` առանց երկարատեւ ռազմական արշավանքների: Նրա նպատակը ռազմավարության մանրակրկիտ մշակման միջոցով առավելության հասնելն է, որպեսզի սեփական զորքը չհյուծվի, եւ հաղթանակի համը դառը չլինի:

Սա է հարձակման ռազմավարության արվեստը:

Այսպիսով՝ զորքերի ռազմավարական կառավարման հիմնական կանոններն են.

Եթե ուժերդ տասնապատիկ գերազանցում են հակառակորդի ուժերին, շրջապատիր նրան:

Եթե ուժերդ հնգապատիկ են գերազանցում հակառակորդին` գրոհիր:

Եթե ունես երկու անգամ ավելի զինվոր` սադրիր խժդժություններ թշնամու ճամբարում կամ ջախջախիր հակառակորդի ջոկատներն առանձինառանձին:

Եթե ուժերը հավասար են` լավ մշակված ծրագիր է հարկավոր ճակատամարտն սկսելուց առաջ:

Եթե քանակով զիջում ես` պատրաստ եղիր նահանջելու:

Եթե բանակդ բոլոր առումներով թույլ է` աշխատիր խուսափել ճակատամարտից, քանի որ իր ուժերին առավել վստահ եւ հզոր հակառակորդը հիշտությամբ կհաղթի քեզ:

Շարունակելի

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Հոգևոր-մշակութային, Ռազմական


02/08/2017